Գենդերային իրավահավասարության նոր նախագծի շնորհանդեսը

Գենդերային իրավահավասարության նոր նախագծի  շնորհանդեսը

Հունիսի 13-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի շենքում տեղի ունեցավ “Քայլ դեպի գենդերային իրավահավասարություն՛՛ նոր նախագծի շնորհանդեսը:

Նախագիծը իրականացնում է Սամցխե-Ջավախեթիի մեդիա կենտրոնը ամերիկյան ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) և Միջազգային համագործակցության և զարգացման շվեդական գործակալության (Sida) ֆինանսավորմամբ:

Նախագծի նպատակն է ազգաբնակչության շրջանում բարձրացնել գենդերային իրավահավասարության և կանանց նկատմամբ բռնության ռիսկի նվազեցման մասին իրազեկվածությունը:Նախագծով կստեղծվեն խմբեր, որոնք կհամագործակցեն դպրոցներում քաղաքացիական կրթություն դասավանդող ուսուցիչների, տեղական իշխանությունների և մեդիա կազմակերպությունների հետ: Նախագիծը կավարտվի սույն տարվա դեկտեմբերի վերջին:

Մանրամասների մասին մեզ պատմեց Սամցխե-Ջավախեթիի մեդիա կենտրոնի տնօրեն Մարինա Կուպատաձեն.


Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting