Այսօրվանից Վրաստանը վերականգնում է կանոնավոր չվերթները

Այսօրվանից Վրաստանը վերականգնում է կանոնավոր չվերթները

Այսօրվանից՝ փետրվարի 1-ից, Վրաստանը վերականգնում է կանոնավոր չվերթները: Այս մասին հունվարի 22-ին հայտարարել էր Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

«Փետրվարի 1-ից մենք կվերացնենք կանոնավոր չվերթների սահմանափակումները: Սա նշանակում է, որ մինչ օրս Վրաստանում գործող բոլոր ավիաընկերությունները, կամ նույնիսկ նոր ավիաընկերությունները, որոնք ցանկանում են մուտք գործել Վրաստան, կկարողանան ժամանակավոր չվերթներ պլանավորել և իրականացնել որոշակի հաճախականությամբ», — հայտարարել է Թուրնավան՝ հավելելով, որ այս ամենը տեղի կունենա բոլոր տեսակի բժշկական կանոնակարգերի և անվտանգության կանոնների պահպանմամբ:

Հիշեցնենք՝ 2020-ի մարտի 21-ից պանդեմիայի ֆոնին Վրաստանը փակեց սահմանն օտարերկրյա քաղաքացիների համար, արգելեց ավիահաղորդակցությունը` բոլոր ուղղություններով։

Վրաստանը կանոնավոր չվերթները աստիճանաբար սկսեց վերականգնել 2020 թվականի օգոստոսին: Առաջին փուլում վերսկսվեցին Մյունխենի, Ռիգայի և Փարիզի չվերթները: 2020-ի նոյեմբերից կանոնավոր օդային հաղորդակցությունը վերսկսվեց Ամստերդամի, Վիեննայի, Բեռլինի և Դոհայի ուղղություններով:

Կանոնավոր չվերթների դադարեցման ժամանակահատվածում իրականացվում էին չարտերային թռիչքները դեպի Ստամբուլ, Աթենք, Վարշավա, Կիև, Մինսկ և Թել Ավիվ:Aliq.ge

Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնում է Ուկրաինան

Որոշումը կայացված է. երբ կբացվի ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի Ռուսաստան