
Կտոր Մը Երկինք», 1980 թվականին լույս տեսած թատերգական կինոնկար է, հիմնված Վահան Թոթովենցի Բաց Կապույտ Ծաղիկներ պատմվածքի վրա։ Ֆիլմը պատմում է Խարբերդում մեծացող որբ Թորիկի մասին։
Բեմադրող ռեժիսորն է Հենրիկ Մալյանը, և սցենարի հեղինակներն են Ստեփան Ալաջանյանը և Հ. Մալյանը։
Մորաքրոջ և նրա արհեստավոր ամուսնու խնամքի տակ է մեծանում երկչոտ տղան՝ Թորիկը։ Ամեն ինչ խաղաղ ընթացքով կարող էր գնալ, բայց Թորիկը մեծանում և ամուսնանում է հասարակաց տան աղջկա հետ։ Քաղաքը չի կարող ներել նրան, սակայն երիտասարդը հանուն իր երջանկության վճռականություն և համարձակություն է ցուցաբերում։