Նինոծմինդայի մարզադպրոցի ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները ավարտվել են սակայն չի գործում:
Ավարտին է մոտեցել նաեւ մարզադպրոցի կտուրի անցքերի վերանորոգման աշխատանքները:
Սպորտդպրոցի տնօրեն Վալերի Բդոյանի խոսքով. «Մարզադպրոցի ջեռուցման նոր համակարգի անցկացման աշխատանքները ավարտված են սակայն այն դեռեւս չի գործում, քանի որ խողովակների մեջ սառած տեղեր կան: Ինչ վերաբերվում է մարզումներին եւ դահլիճների աշխատանքին դրանք նախատեսվում է մեկնարկել մարտի 1 -ին, եթե իհարկե համաճարակի հետ կապված փոփոխություն տեղի չունեցավ»:
Նախկինում NOR -ը անդրադարձել էր, որ հունվարի 25 -ին Նինոծմինդայի մարզադպրոցում անցկացվում էր ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցում ջեռուցման նոր համակարգի անցկացման համար տեղական բյուջեից հատկացվել էր 20 500 լարի: 17 900 լարի գումարի դիմաց մրցույթը շահել էր Թբիլիսիի «Օվալ» ընկերությունը: