Վրաստանի կառավարությունը որոշում կայացրեց փետրվարի 1-ից վերականգնել կանոնավոր թռիչքները բոլոր ուղղություններով:
Այս պահին Վրաստանից և հակառակ ուղղությամբ կարող եք թռչել Գերմանիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Ֆրանսիա, Ավստրիա, Քաթար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հայաստան, Թուրքիա, Ուկրաինա, Ղազախստան և Բելառուս:
Շաբաթական երկու թռիչք`չորեքշաբթի և կիրակի օրերին, կիրականացվի Թբիլիսիից դեպի Երևան: Գործակալության տվյալներով, թռիչքներ տեղի չեն ունենա միայն փետրվարի 3-ին եւ 7-ին: Փոխարենը նախատեսվում է լրացուցիչ թռիչք փետրվարի 5-ին:
Հիշեցնենք՝ Վրաստանը դադարեցրել է կանոնավոր թռիչքները բոլոր ուղղություններով ՝ 2020 թվականի մարտի կեսերին: Միայն հատուկ թռիչքներ են իրականացվել Վրաստանից և հակառակ ուղղությամբ `երկրի քաղաքացիների հայրենիք վերադառնալու նպատակներով: