
Թուրքիայի արեւելքում Արարատ լեռը, որը ավելի քան հինգ տարի փակ էր զբոսաշրջիկների եւ ալպինիստների համար, փետրվարի 4-ից կրկին հասանելի կդառնա վերելքի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի լեռնագնացության ֆեդերացիային:
Արարատը հայտարարվել էր «անվտանգության հատուկ գոտի» եւ այցելությունների համար հասանելի չէր 2015-ից, երբ երկրի արեւելքում վերսկսվեցին գործողությունները Քրդական աշխատավորական կուսակցության դեմ:
«Երկար դադարից հետո սկսվում են ձմեռային վերելքները դեպի Ագրա լեռը (Արարատ): Առաջին վերելքը կկատարեն մեր ֆեդերացիայի մարզիչները», – ասված է կազմակերպության հայտարարության մեջ: news.am