«Հավանաբար, դա տեղի կունենա ամենավերջում», – այսպես է պատասխանել Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն այն հարցին, թե երբ է դադարեցվելու պարետային ժամը երկրում:
Համաճարակաբանը նշել է որ, իր կարծիքով, երեկոյան 21։00-ից առավոտյան 5։00-ն տեղաշարժվելու արգելքը կշարունակվի նույնիսկ ապրիլին: Միաժամանակ նա շեշտել է, որ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպիսին կլինի համաճարակաբանական իրավիճակը:
Մասնագետը բացատրել է, որ պարետային ժամը նվազեցնում է վարակի տարածման հավանականությունը:
Նա հորդորել է Վրաստանի բնակիչներին մի փոքր ավելի համբերատար լինել, որպեսզի հետո ՝ գարնանն ու ամռանը, նրանք կարողանան ապրել հնարավորինս նորմալ կյանքով:
Նոյեմբերի 28-ից սկսած ՝ Վրաստանը արգելում է փողոցում զբոսնել և մեքենա վարել երեկոյան 21-ից առավոտյան 5-ը:
Մինչդեռ, փետրվարի 1-ից Վրաստանում վերացվել են նախկինում ներդրված մի շարք սահմանափակումներ.