Վրաստանի կառավարությունը որոշում կայացրեց փետրվարի 1-ից վերականգնել կանոնավոր թռիչքները բոլոր ուղղություններով:
Փետրվար ամսվա ընթացքում Վրաստանը կանոնավոր թռիչքներ կիրականացնի Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի 12 երկիր, հայտնում է երկրի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:
Այս պահին Վրաստանից և հակառակ ուղղությամբ հնարավոր է մեկնել Գերմանիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Ֆրանսիա, Ավստրիա, Քաթար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հայաստան, Թուրքիա, Ուկրաինա, Ղազախստան և Բելառուս:
Ինչ վերաբերում է Թբիլիսիից դեպի Երեւան չվերթին ապա շաբաթական երկու թռիչք`չորեքշաբթի և կիրակի օրերին, կիրականացվի դեպի Երևան: Գործակալության տվյալներով, թռիչքներ տեղի չեն ունենա միայն փետրվարի 3-ին եւ 7-ին: Փոխարենը նախատեսվում է լրացուցիչ թռիչք փետրվարի 5-ին:
Այս նյութը հրապարակելուց հետո NOR ռադիոկայանը ստացավ բազմաթիվ զանգեր։ Քաղաքացիները հիմնականում փորձում էին ճշտել թե արդյո՞ք Վրաստանի քաղաքացին նշված չվերթով կարող է մեկնել Երևան։ Այս հարցով NOR ռադիոկայանը դիմեց Վրաստանում Հայաստանի դեսպանություն որտեղից պատասխանեցին.
«Հայաստանը ընդունում է օտարերկրացիներին և օդային և ցամաքային սահմանով, ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացիների օդային տարածքով ՀՀ մուտք գործելուն, ապա այս հարցով պետք է դիմել Վրաստանի Արտաքին և Ներքին գործերի նախարարություններ, որովհետև հատուկ թույլտվություն է պետք»,- հայտնեցին դեսպանատնից։
Դեսպանատնից նաև ասացին, որ Հայաստան մուտք գործող օտարերկրացիները պետք է ունենան PCR թեստի բացասկան պատասխան, որը արված է վերջին 72 ժամվա ընթացքում, թեստի պատասխանը կարելի է ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով։
Մենք դիմեցինք նաև «Georgian Airways» ավիաընկրություն, պարզելու թե ինչ արժե Թբիլիսի Երևան տոմսը։ Այնտեղից ասացին, որ Թբիլիսիից Երևան մեկնելու մոտակա թռիչքը փետրվարի 5֊ին է, իսկ տոմսը` մեկ անձի համար արժե 1350 լարի։ Իսկ թռիչքը հետդարձի տոմսով արժե մոտավորապես 1800 լարի (մեկնում փետրվարի 5, ժամանում՝ փետրվարի 10)։