«Ղազբեգի» մաքսային անցակետը աշխատում է 24 ժամյա ռեժիմով

«Ղազբեգի» մաքսային անցակետը աշխատում է 24 ժամյա ռեժիմով

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հաղորդմամբ, «Ղազբեգի» մաքսային անցակետը աշխատում է 24 ժամյա ռեժիմում և օրական սպասարկում է ավելի քան հազար բեռնատարի:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության կողմից, համապատասխան մաքսային հսկիչ ընթացակարգեր անցնելուց հետո, միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարների բացթողումն իրականացվում է անխափան:

Իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի (Փոստա) -Կոբի-Լարս հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է: 1tv.ge