NOR ռադիոն այցելեց Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղ որտեղ բնակիչներից փորձեց պարզել թե ինչպիսին է իրավիճակը գյուղում` համաճարակային պայմաններում:
Ղաուրմայի բնակիչ Շիրազ Եփրիկյանը մեզ հետ զրույցում պատմեց. «Դժվարությունները շատ – շատ են, թե Ղաուրմայի եւ թե ընդհանուր բնակչությունը անցած տարիներին էլի որոշ չափով լավ էր ապրում, բայց այս վերջին տարում համավարակի հետ կապված, ապրուստը շատ է դժվարացել: Դրա համար բողոքի դուրս եկանք որպեսզի ճանապարհները բացվեն, որ կարողանանք մեկնել արտագնա աշխատանքի»:
«Մնացել ենք անգործ, զբաղվում ենք անասնապահությամբ սակայն այդտեղից ստացած եկամուտն էլ որպես ձեռքի ծախս հազիվհազ բավարարում է: Եթե այսպես շարունակվի սովի կմատնվենք»,-ավելացրեց Եփրիկյանը:
Մանրամասները՝ աուդիոնյութում.