1000 սոցիալապես անապահով ուսանողներ կստանան ուսման ֆինանսավորում

1000 սոցիալապես անապահով ուսանողներ կստանան ուսման ֆինանսավորում

«Մինչև 1000 սոցիալապես անապահով ուսանողներ հնարավորություն կունենան ուսման ֆինանսավորում ստանալ Թբիլիսիի քաղաքապետարանից», – մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստում ասաց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Ըստ Կալաձեի, ֆինանսավորումը կտրամադրվի Թբիլիսիում հաշվառված սոցիալապես անապահով ուսանողներին, ովքեր սոցիալապես անապահով մարդկանց միասնական տվյալների բազայում ունեն 150 000  կամ ավելի քիչ միավոր:

«Ես ուզում եմ ձեզ նորություններ տրամադրել սոցիալապես անապահով ուսանողների մասին: Մենք ոչ ոքի չենք թողնում խնդիրների առաջ, մենք ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս աջակցենք ու օգնենք: Շատ կարևոր է երիտասարդներին աջակցությունն ու օժանդակությունը, նրանք մեր երկրի ապագա սերունդներն են, որոնց գիտելիքը, կրթությունը, հնարավորությունները պետք է օգտագործվեն մեր երկրի զարգացման և առաջընթացի համար: Գիտեք, որ 2015 թվականից ի վեր ֆինանսավորվել են այն ուսանողները, որոնց ընտանիքները սոցիալապես անապահովների միասնական տվյալների բազայում գնահատվել է 70,000 կամ ավելի ցածր միավորով: Այս նախաձեռնության արդյունքում լրացուցիչ 1000 սոցիալապես անապահով ուսանողներ հնարավորություն կունենան ուսման ֆինանսավորում ստանալ Թբիլիսիի քաղաքապետարանից, որի առավելագույն գումարը 2250 լարի է, և 1125 լարի մեկ կիսամյակի համար», – ասաց Կալաձեն: