Հայաստանում ձերբակալում են հակակառավարական ցույցի մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում է հայկական մամուլը: Նրանց փոխանցմամբ, քաղաքացիները հավաքվել են ԱԺ շենքի մոտ, որտեղ ընթանում է արտահերթ նիստ:
Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Ինչպես պնդում է ընդդիմությունը, այսօր Ազգային ժողովում նախատեսված նիստին պատրաստվում են ընդունել «հակապետական» և «հակազգային» օրենքներ:
Ինչպես գրում է հայկական մամուլը, Փաշինյանի ընդդիմախոսները դեմ են իշխող դաշինքի կողմից նախաձեռնված դատական բարեփոխմանը:1tv.ge