Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, այս փուլում կարևոր է, որ մնացած երեք մեծ քաղաքներում վերականգնվի հասարակական տրանսպորտի աշխատնքը:
Ինչպես հայտարարել է Գամղրելիձեն համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո, այսօր կարևորագույն առաջնահերթություն է հասարակական տրանսպորտը, որը բնակչությունն ամենածանրն է տանում:
«Եթե պահպանենք այս տիպի համաճարակային իրավիճակ, ինչպիսին հիմա ունենք, վերջին 7 և 14 օրերի ընթացքում, ինչ արեցինք Բաթումիում, որտեղ գործարկվեն հասարակական տրանսպորտը, նույնը պետք է անել նաև Թբիլիսիում, Քութաիսիում, Ռուսթավիում: Այնուհետև կանցնենք այլ սահմանափակումների չեղարկմանը: Մենք էլ ենք ուրախ, եթե երկրում ամեն բան բաց լինի, սակայն ընդգծում եմ, դա պետք է տեղի ունենա աստիճանաբար: Ես հայտնում եմ իմ կարծիքը, որ այս փուլում առաջնահերթ եմ համարում տրանսպորտի և այնուհետև ուսումնական հաստատությունների բացումը»,- հայտարարել է Գամղրելիձեն:1tv.ge