Մոսկվա մեկնած մի խումբ ՀՀ քաղաքացիներ հետ են ուղարկվել Երևան. Տեսանյութ

Մոսկվա մեկնած մի խումբ ՀՀ քաղաքացիներ հետ են ուղարկվել Երևան. Տեսանյութ

Մենք առաջին չվերթով գնացել, հասել ենք Մոսկվա, անցակետն անցնելիս մեզ արգելել են  առաջ գնալ՝ պատճառաբանելով, որ մեր Covid–ի թեստն անօրինական է, մեզ դեպորտ արեցին: Հարցրի, թե ինչն է խնդիրը, ասացին, որ այս անօրինական թղթով ուզել եմ ՌԴ սահմանը հատել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասել է ՌԴ մեկնած և հետ ուղարկված քաղաքացիներից մեկը:

«Երեք օր սոված մեզ պահեցին, մենակ ջուր ենք խմել»,- պատմեց նա և հավելեց, որ այստեղ տեղեկացել էին, որ մեկնելու հաստատումը լինելու է QR կոդով, որը, ըստ երևույթին, այստեղ կեղծվել է, քանի որ արդեն ՌԴ սահմանում ասել են, որ փաստաթուղթը կեղծված է:

Քաղաքացին նշում է, որ իրենց պահանջն այն է, որ լուծվի իրենց հետ ուղարկվելու հարցը, վերադարձնեն իրենց տոմսերի գումարները:

Մանրամասները՝ տեսանյութում.

https://youtu.be/DBp4Ci8k87E