ՀՀ քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել բացառապես օդային ճանապարհով

ՀՀ քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել բացառապես օդային ճանապարհով

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իր քաղաքացիներին տեղեկացրել է Վրաստանի տարածք մուտքի կանոնների մասին, հայտնում է Sputnik Georgia -ն:

Արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանը ներառված չէ այն երկրների ցուցակում, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան միայն կորոնավիրուսի բացասական թեստ անցնելու դեպքում:

Նշվում է նաև, որ Հայաստանի քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք հնարավոր է միայն օդային ճանապարհով, բայց պատվաստումների ամբողջական ընթացքի պարտադիր ընդունմամբ (երկու դեղաչափ):

Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները հայտարարել էին, որ դեռ պատրաստ չեն ցամաքային սահմանները բացել: Փետրվարի 1-ից օտարերկրացիները երկիր կկարողանան մուտք գործել բացառապես օդային ճանապարհով: