Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ
Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպման թեման է լինելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը:
Այդ մասին է հայտնել Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ հավելելով, որ եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահն առանձին հանդիպումներ է ունենալու Սարգսյանի և Ալիևի հետ:
Նա հիշեցրել է, որ Մոսկվան կարևոր դերակատարում է ունեցել ապրիլյան ռազմական գործողությունների դադարեցման գործում: «Մենք կշարունակենք միջնորդական առաքելությունը, իհարկե, այլ համանախագահների հետ համագործակցելով», – նշել է նա:
www.panarmenian.net