
Վրաստանում կորոնավիրուսի դեմ գործող սահմանափակումները մեղմացվել են, սակայն արգելքները կրկին կգործեն շաբաթ-կիրակի:
Երկուշաբթի, փետրվարի8-ից, Վրաստանում լիարժեք մասշտաբով կգործարկվի հասարակական տրանսպորտը:
Ինչպես նաև, 8-ից աշխատանքը կվերսկսեն տոնավաճառները:
Փետրվարի 15-ից, Թբիլիսիում, Ռուսթավիում և Քութաիսիում ուսումնական գործընթացը կվերսկսվի դասասենյակներում:
Բացի այդ, փետրվարի 15-ից սննդի օբյեկտները, ռեստորանները, կկարողանան գործել բաց տարածքում:
Գործող սահմանափակումները կրկին կպահպանվեն շաբաթ-կիրակի օրերին: