Այս փուլում մասնավոր և հանրային մանկապարտեզները չեն բացվի, փետրվարի 15-ից բացվում են դպրոցները,- այս մասին հայտարարել է Մայա Ցքիտիշվիլին:
Ինչպես նշել է Մայա Ցքիտիշվիլին, չի կարելի ամեն բան բացել միասին և մեղմացումը տեղի է ունենում ըստ նրա, թե որ հատվածն է առավել կարևոր:
«Երբ որևէ տեղ ստեղծվում է լրացուցիչ շարժողականություն, դա չպետք է տեղի ունենա միաժամանակ, չի կարելի ամեն բան միասին բացել: Մենք այս մեղմացման ծրագրի շրջանակներում նայում ենք նրան, թե որ հատվածն է ամենակարևորը, ամենաանհրաժեշտը և ուստի, հավանաբար, կհամաձայնենք, որ դպրոցներն այս փուլում առավել կարևոր են, քան մանկապարտեզները և մանկապարտեզների հերթն էլ անպայման կգա»,- հայտարարել է Մայա Ցքիտիշվիլին:1tv.ge