Վրաստանում դիմակ կրելու կարգը կրկնակի խախտելու դեպքում՝ տուգանքը կկրկնապատկվի: Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով՝ սահմանափակումների մեղմացման հետ մեկտեղ կարևոր է կանոնների պահպանման խստացումը:
«Սահմանափակումների մեղմացման հետ միասին, մենք պետք է մտածենք կանոնների պահպանման խստացման մասին: Այդ իսկ պատճառով ընդունել ենք որոշում, որ երբ կրկնակի անգամ տեղի կունենա դիմակ կրելու կարգի խախտում, համապատասխան տուգանքը պետք է կրկնապատկվի: Սա շատ կարևոր է, որովհետև աշխարհում համաճարակի դեմ ոչ ոք ոչինչ չի ստեղծել ավելի արդյունավետ, քան դիմակը, հեռավորությունը, թեստավորումը և հետո պատվաստումը: Մենք պետք է ամեն ինչ անենք այս կանոնները արդյունավետ պահելու համար»,- նշել է Գախարիան:
Հիշեցնենք՝ դիմակ կրելու կարգի խախտման համար անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանք 20 լարիի չափով։ aliq.ge