Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն մեկնաբանություն է արել ավտոբուսի համար նախատեսված գոտում գործող բացառությանը:
Նրա խոսքով, փետրվարի 7-ից ավտբուսների գոտում տեղաշարժն արգելված բոլոր տիպի ավտոտրանսպորտի համար:
«Դուք գիտեք, որ մինչ քաղաքային տրանսպորտի աշխատանքը դադարեցված էր, մենք թույլ էինք տվել երթևեկել ավտոբուսի գտում: Փետրվարի 7-ից այդ սահմանափակումը կգործարկվի և կիրակի, ավտոտրանսպորտը, որը կանցնի ավտոբուսի գոտի, կտուգանվի վարչական տույժով, ինչպես դա տեղի էր ունենում մինչ այժմ»,- հայտարարել է Խմալաձեն:
Հիշեցնենք, փետրվարի 8-ից Վրաստանում լիարժեք կերպով կվերականգնվի մունիցիպալ տրանսպորտի աշխատանքը:
Թբիլիսիում ավտոբուսները, միկրոավտոբուսները և մետրոն ուղևորներին կսպասարկեն մինչև ժամը 21:00-ն: Բացառություն կլինի շաբաթ կիրակին, երբ հասարակական տրանսպորտը չի աշխատի: Բացի այդ, ուղևորները պարտադիր պետք է կրեն շնչադիմակ: