Արտյուշ Ներսիկի Ուստյանը ծնվել է 1941թ. Բոգդանովկայի շրջանի Խոջաբեկ գյուղում, բազմազավակ ընտանիքում:
Միջնակարգ կրթություն ստացել է Բոգդանովկայի դպրոցում: Ավտոկայանում աշխատանքի ընդունվելու համար հատուկ կուրսեր է անցել Թբիլիսիում: 1976-2010թթ. Արտյուշ Ուստյանը եղել է ավտոկայանի տնօրեն և 10 տարի աշխատել է անվտանգության ծառայության պետ: Այս պահին նա թոշակառու է:
Ինչպես նշում է մեր զրուցակիցը, թոշակը չի բավարարում նորմալ կյանք վարելու համար, քանի որ ամեն ինչ շատ թանկ է: Նա ցանում է կարտոֆիլ, որը փոխանակում է շաքարավազի և ալյուրի հետ, որից ստացված եկամուտով էլ ապրում են:
Ավելի մանրամասն մեր նյութում.
Անաիտ Զալալյան