3 մեքենայի մասնակցությամբ վթար ՝ Նինոծմինդայում

3 մեքենայի մասնակցությամբ վթար ՝ Նինոծմինդայում

Նինոծմինդա քաղաքի Դավիթ-Շինարար փողոցում միմյանց են բախվել Mercedes C-180, Ford Transit և VAZ-2101 մեքենաները:

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն մեքենաները կրել են զգալի վնաս:

Դեպքի վայրում աշխատում են Վրաստանի ՆԳՆ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: