Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղն ունի տարբեր սոցիալական և առօրյա խնդիրներ, որոնցից հիմնականը ճանապարհի խնդիրն է:
Նինոծմինդա -Ախալքալաք կենտրոնական մայրուղուց դեպի Ղուլալիս գյուղ տանող ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում:
Գիշերային լուսավորության, աղբամանների հետ կապված խնդիրները, ըստ բնակիչների, վերացված են: Բնակիչները խնդրում են, որ այս տարի ճանապարհը, որը մոտ 2 կիլոմետր է, ասֆալտապատվի կամ հարթեցվի:
Ինչպես տեղեկացանք քաղաքապետարանից, նախագիծն արդեն կազմված է, և եթե ֆինանսներ լինեն, այն հավանաբար կիրականացվի այս տարի: