Երիտասարդական ֆուտբոլային մրցաշար` նվիրված Արտաշես Մարկոսյանի հիշատակին

Երիտասարդական ֆուտբոլային  մրցաշար` նվիրված Արտաշես Մարկոսյանի հիշատակին

Հունիսի 15-ին Նինոծմինդայի “Վլադիմիր և Գայոս Ղարսլյան” եղբայրների անունը կրող մարզադաշտում մեկնարկեց թվով երկրորդ երիտասարդական ֆուտբոլային մրցաշարը` նվիրված Արտաշես Մարկոսյանի հիշատակին:

Ֆուտբոլային մրցաշարին մասնակցելու են Նինոծմինդայի մունիցիպալիտետի 10 թիմ: Մրցաշարը կտևի 2 օր: Հունիսի 16-ին կկայանան եզրափակիչ հանդիպումները:

Արտաշես Մարկոսյանը ծնունդով Ժդանովական գյուղից էր, դարպասապահ: Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա խաղացել է «Արարատ» ակումբում (Երևան), եղել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանայի թիմի մարզիչը: Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց մրցաշարի կազմակերպիչ, Արտաշես Մարկոսյանի որդին` Խաչատուր Մարկոսյանը:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting