Ագրոքարտերը ստանալու ժամկետը լրանում է փետրվարի 20-ին

Ագրոքարտերը ստանալու ժամկետը լրանում է փետրվարի 20-ին

Վրաստանի Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությամբ, ագրոքարտերը ստանալու ժամկետը լրանում է փետրվարի 20-ին: Ֆերմերները քարտերին ունեցած բալերը կարող են օգտագործել մինչև ընթացիկ տարվա մայիսը: 

«Ծրագրի շահառուների համար ագրոբալերի հաշվեգրումը կավարտվի փետրվարի 20-ին: Շահառուները, որոնք դեռ ագրո քարտ չեն ստացել, ինչպես նաև նրանք, ովքեր առաջին անգամ են գրանցել կամ ճշտել հողատարածքը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, քարտերը կկարողանան ստանալ մինչև այս տարվա փետրվարի 20-ը», — ասված է նախարարության հայտարարության մեջ:

Գյուղատնտեսական նշանակության հողատերերի խրախուսման պետական ​​ծրագրի շրջանակներում ագրոքարտերի վրա հաշվարկված միավորների օգտագործման վերջնաժամկետը  2021 թվականի մայիսի 20-ն է:

Ագրոքարտը ստանալու համար, նախքան Liberty Bank-ի մասնաճյուղ այցելելը, կուտակված միավորների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել հետևյալ հասցեով  www.myliberty.ge :

aliq.ge