Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տարածել է հայտարարություն.
Տեղեկացնում ենք, որ հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետն այսօր ժամը 10։00-ից վերսկսել է իր աշխատանքը և սահմանը հատելու թույլտվություն ունեցող անձինք, Սադախլոյի անցակետից զատ, այսուհետև կարող են օգտվել նաև Բավրա-Նինոծմինդա անցակետից։
Անցակետը կգործի ժամը 10։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում։
Նշենք, որ անցակետով բեռնատարների երթևեկն շարունակվում է իրականացվել շուրջօրյա ռեժիմով։
Միաժամանակ տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն վակցինացիայից հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում։
Ավելի վաղ NOR ռադիոկայանը հայտնեց, որ Վրաստանի քաղաքացիները այսուհետ կարող են մուտք գործել ՀՀ Նինոծմինդայի անցակետով:
Մանրամասները՝ ստորեւ տեղադրված հղումով.
‼️Հայտարարություն‼️ Տեղեկացնում ենք, որ հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետն այսօր ժամը 10։00-ից վերսկսել է…
Опубликовано Վրաստանում Հայաստանի դեսպանություն – Embassy of Armenia to Georgia Воскресенье, 7 февраля 2021 г.