Վրաստանում փետրվարի 8-ից կգործեն բաց և փակ շուկաները

Վրաստանում փետրվարի 8-ից կգործեն բաց և փակ շուկաները

Փետրվարի 8-ից Թբիլիսիում, Ռուսթավիում և Քութաիսիում, ինչպես նաև ամբողջ Վրաստանում վերսկսվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը, ինչպես նաև իրենց աշխատանքը կվերսկսեն բաց և փակ շուկաները, ներառյալ հագուստի: Այս հաստատությունները կգործեն շաբաթվա հինգ օրը և չեն գործի հանգստյան օրերին՝ շաբաթ և կիրակի:

Լիլո մոլը ՝ Վրաստանի ամենամեծ հագուստի շուկան, որը գտնվում է Թբիլիսիի մատույցներում, նույնպես պատրաստվում է վերսկսել աշխատանքը:

«Մենք պատրաստ ենք վաղը առավոտյան վերսկսել աշխատանքը: Բիզնեսի փրկության շրջանը սկսվում է: Ախտահանման աշխատանքները կիրականացվեն ամեն օր: Հաշվի առնելով, որ փետրվար է, և սա ոչ առևտրային շրջան է, այցելուների մեծ հոսք չի լինի և իրավիճակը լավ կվերահսկվի », – լրագրողներին ասել է Լիլոյի շուկայի տնօրեն Գեորգի Կվարացխելիան:

Նա նշել է, որ երկու շաբաթը մեկ շուկայի աշխատակիցների 20 տոկոսը հետազոտվելու է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով: Սա թույլ կտա արդյունավետորեն վերահսկել համաճարակաբանական իրավիճակը:

Կվարացխելին նշել է նաև, որ այցելուների ջերմային զննում կիրականացվի, կդիտարկվի դիմակներ կրելը, մանրածախ ատևտրի տարածքները ամեն օր կախտահանվեն: