
Որպեսզի Վրաստանի քաղաքացիները կարողանան Նինոծմինդայի անցակետով մուտք գործել Հայաստան, պետք է դիմեն Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարան ( յուրաքանչյուր բնակիչ պետք է դիմի իր մունիցիպալիտետի քաղաքապետարան)։
Իսկ գյուղերի բնակիչները, ովքեր ցանկանում են մեկնել Հայաստան Նինոծմինդայի անցակետով, պետք է կապ հաստատեն գյուղի լիազորի հետ։ Իսկ քաղաքի բնակիչները՝ քաղաքապետարան։
Վրաստանի սահմանը հատելու թույլտվություն կարող են ստանալ ուսանողները, մարդիկ ովքեր ցանկանում են Հայաստանում ստանալ բուժօգնություն (հարկավոր է տեղեկանք բժշկից) և արտագնա աշխատանքի մեկնողները: Հատկանշական է, որ արտագնա աշխատանքի մեկնելու համար թույլտվություն ստանալուց հետո լքելով Վրաստանը՝ անձն իրավունք չի ունենա 2 ամսվա ընթացքում վերադառնալ երկիր:
Ինչպե՞ս կարող է Վրաստանի քաղաքացին սահմանի հատման թույլտվություն ստանալ
Այս հարցի պատասխանը եւ բոլոր մանրամասները իմանալու համար պետք է դիմել Նինոծմինդայի քաղաքապետարան։
Հիշեցնենք՝ փետրվարի 7֊ին Նինոծմինդա ֊Բավրա անցակետը վերսկսել է իր աշխատանքը, սակայն սահմանը հատելու համար հարկավոր է հատուկ թույլտվություն: