
Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, մինչև փետրվարի 12-ը, չնայած օդի բարձր ջերմաստիճանին, երկրի որոշ շրջաններում հնարավոր է թույլ տեղումներ լինեն:
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին արևմտյան Վրաստանում կկազմի +17, +22, իսկ արևելյան Վրաստանում՝ +14, +19 աստիճան:
Մայրաքաղաք Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կկազմի +16, +18 աստիճան: aliq.ge