Վրաստանում հայտնաբերվել է «Կովիդ 19»-ի դեմ գործող կանոնակարգերի խախտման 574 դեպք

Վրաստանում հայտնաբերվել է «Կովիդ 19»-ի դեմ գործող կանոնակարգերի խախտման 574 դեպք

Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, իրավախատումների բոլոր փաստերին արձագանքում են օպերատիվ կերպով,- այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի ՆԳ նախարարությունը:

Գերատեսչության հաղորդմամբ, իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում, ամբողջ երկրում բացահայտվել է սահմանափակումների շրջանակներում գործող կանոնակարգերի խախտման 574 դեպք:

«Ոստիկանությունը վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, վերջին 24 ժամում տուգանել է 124 ֆիզիկական անձի: Տուգանվածների թվում կան քաղաքացիներ, ովքեր խախտել են տեղաշարժի սահմանափակման կարգը 21:00-ից մինչև առավոտյան 05:00-ն:

Բացի այդ, 24 ժամվա ընթացքում 450 ֆիզիկական անձ տուգանվել է վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ շնչադիմակ կրելու կարգը խախտելու համար:

Ներքին գործերի նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին, պահպանել հաստատված սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ:

Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են կատարել հասարակական առողջության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջները: Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր հանրային պատասխանատվություն և ենթարկվել գործող կանոնակարգերին:

Շնչադիմակ կրելու կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և 20 լարի տուգանքի՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն:

Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և ֆիզիկական անձի համար 2000 լարի տուգանքի, իսկ իրավաբանական անձի համար 10 000 լարի տուգանքի՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն»,- ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ: 1tv.ge