Վրաստանում հնարավոր կլինի էքստեռն կարգով քննություն հանձնել՝ I-XII-րդ դասարանների համար

Վրաստանում հնարավոր կլինի  էքստեռն կարգով քննություն հանձնել՝ I-XII-րդ դասարանների համար

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սահմանել է I-XII-րդ դասարանների էքստեռն քննություն հանձնել ցանկացողների գրանցման և քննության հանձնման վերջնաժամկետներ:

Ինչպես նշված է նախարարության հաղորդագրության մեջ, ցանկացողները քննություն հանձնելու համար կկարողանան գրանցվել փետրվարի 8-ից 12-ը, իսկ քննությունները հանձնել հնարավոր կլինի փետրվարի 18-ից մարտի 6-ը:

Անձը կարող է քննություն հանձնել, եթե տարիքը նույնն է կամ ավելի մեծ է դասարանում սովորողների տարիքային խմբից և նրանք ավարտել են նախադասարանական կրթության ծրագիրը:

Կրթություն ստանալու մեջ հետաքրքրված չափահաս շահագրգիռ անձը կամ անչափահասի օրինական ներկայացուցիչը գրանցման համար սահմանված ժամկետում պետք է գրանցման դիմում ներկայացնեն ռեսուրս կենտրոն `անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին:

Գրանցման կանոնների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել www.mes.gov.ge կայքում: