Google Chrome բրաուզերն այլեւս չի աշխատի 2005 թվականից հին համակարգիչներում եւ նոթբուքերում: Այս մասին հաղորդվում է քաղաքականության մասին Chromium-ի մշակման թիմի կողմից ներկայացված փաստաթղթում:
Chrome 89 թարմացումը կդադարեցնի x86 պրոցեսորների աջակցությունը, որոնք չունեն Supplemental Streaming SIMD Extensions 3 (SSE3) հրամաններ: Դա հիմնականում կանդրադառնա մինչեւ 2005թ. թողարկված հարթակներին: Եւ եթե Celeron M չիպով աշխատող համակարգիչը դեռ կարող է արդիականացվել մինչեւ Windows 10, ապա նոր Chrome այն չի ստանա:
Առաջիկա շաբաթների ընթացքում Chrome 87-ի եւ ավելի բարձր տարբերակների օգտվողները կստանան աջակցության դադարեցման մասին հաղորդագրություններ: Google-ի ոչ հանրահայտ միջոցը կառնչվի միայն Windows-ին, քանի որ ChromeOS-ը, Android-ը եւ Mac-ն արդեն պահանջում են SSE3 աջակցությամբ պրոցեսորներ: