Google Chrome բրաուզերն այլեւս չի աշխատի հին համակարգիչներում եւ նոթբուքերում

Google Chrome բրաուզերն այլեւս չի աշխատի  հին համակարգիչներում եւ նոթբուքերում

Google Chrome բրաուզերն այլեւս չի աշխատի 2005 թվականից հին համակարգիչներում եւ նոթբուքերում: Այս մասին հաղորդվում է քաղաքականության մասին Chromium-ի մշակման թիմի կողմից ներկայացված փաստաթղթում:

Chrome 89 թարմացումը կդադարեցնի x86 պրոցեսորների աջակցությունը, որոնք չունեն Supplemental Streaming SIMD Extensions 3 (SSE3) հրամաններ: Դա հիմնականում կանդրադառնա մինչեւ 2005թ. թողարկված հարթակներին: Եւ եթե Celeron M չիպով աշխատող համակարգիչը դեռ կարող է արդիականացվել մինչեւ Windows 10, ապա նոր Chrome այն չի ստանա:

Առաջիկա շաբաթների ընթացքում Chrome 87-ի եւ ավելի բարձր տարբերակների օգտվողները կստանան աջակցության դադարեցման մասին հաղորդագրություններ: Google-ի ոչ հանրահայտ միջոցը կառնչվի միայն Windows-ին, քանի որ ChromeOS-ը, Android-ը եւ Mac-ն արդեն պահանջում են SSE3 աջակցությամբ պրոցեսորներ: