«Ներկա պահին դիվանի քշելու գործին եմ». Երթուղայինի վարորդ

«Ներկա պահին դիվանի քշելու գործին եմ». Երթուղայինի վարորդ

Նինոծմինդայից դեպի Թբիլիսի եւ Ախալցիխե ուղղություններով երթեւեկող երթուղայինները դեռեւս չեն գործում:

Փետրվարի 8 -ից Վրաստանում վերացվեց մի շարք սահմանափակումներ, վերսկսվեց քաղաքային տրանսպորտի աշխատանքը (մետրոն, ավտոբուսները և երթուղային տաքսիները), բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի:

Սակայան քաղաքների միջեւ տրանսպորտը դեռեւս չի գործում (Նինոծմինդա – Թբիլիսի եւ Նինոծմինդա – Ախալցիխե):

Մենք հեռախոսազրույց ունեցանք Նինոծմինդա – Ախալցիխե տանող երթուղայինի վարորդ Աշոտ Ղարսլյանի հետ, նրա խոսքով. «Մեզ դեռեւս չեն թույլատրում աշխատել ոչ Ախալցիխեի եւ ոչ էլ Թբիլիսիի ուղղությամբ: Ես զանգահարեցի Ախալցիխե տեղեկություն ստանալու համար որտեղից ինձ պատասխանեցին, որ հնարավոր է փետրվարի 16 -ից աշխատի քաղաքների միջեւ տրանսպորտը, եթե 16 – ին չբացվի ապա մարտի 1-ին անպայման»:

Մեր այն հարցին թե ինչպես են երթուղայինի վարորդները առանց աշխատանք իրենց ապրուստի միջոցը հայթհայթում ՝ Աշոտ Ղարսլյանը կատակով պատասխանեց. «Ներկա պահին միայն բազմոց վարելու գործին եմ: Ձյուն մաքրելու բահը վերցնում եմ, դրսում ձյուն էլ չկա որ մաքրեմ: Մի խոսքով ասած մնացել ենք անգործ»:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Նինոծմինդայից դեպի Թբիլիսի եւ Ախալցիխե ուղղությամբ երթուղայինը դեռեւս չի գործում: