5-րդ դասարանից բարձր աշակերտների համար դիմակ կրելը դառնում է պարտադիր

5-րդ դասարանից բարձր  աշակերտների համար դիմակ կրելը դառնում է պարտադիր

Հինգերրորդ դասարանից բարձր բոլոր աշակերտների համար շնչադիմակ կրելն դառնում է պարտադիր, – այս մասին Համակարգող խորհրդի նիստից հետո, հայտարարել է Վրաստանի կրթության նախարար, Միխեիլ Չխենկելին:

Նախարարի խոսքով, Համակարգող խորհուրդը այդ որոշումը կայացրել է գոյություն ունեցող դրական դինամիկան պահպանելու նպատակով:

Միևնույն ժամանակ, ըստ Միխեիլ Չխենկելիի, դպրոցներում բարեկարգվել են ենթակառուցվածքները, ներառյալ սանհանգույցների հարցը, բարելավվել են և կա լիարժեք պատրաստակամություն ուսումնական գործընթացը վերսկսելու փետրվարի 15-ին: