Բաքվից Երեւան են վերադարձել ևս 5 ռազմագերի.Հայտնի է նրանց անունները

Բաքվից Երեւան են վերադարձել  ևս 5 ռազմագերի.Հայտնի է նրանց անունները

Հայ ռուսական բանակցությունների արդյունքում հայրենադարձվել է եւս հինգ ռազմագերի։

Հիշեցնենք, որ հունվարի 28ին ևս 5 գերի վերադարձել էին Հայաստան, իսկ մինչ այդ առաջին խմբով հայրենիք էին վերադարձել 44 ռազմագերիներ։

Հրապարակվել է վերադարձած գերիների անունները, նրանք են.

  • Արթուր Ալոյանը, Արայիկ Գալստյանը, Հովհաննես Իսրայելյանը, Կարեն Մանուկյանը, Վահրամ Մովսեսյանը:

Ռուս խաղաղապահները մեկ գերի են տեղափոխել Բաքու եւ հինգին վերադարձրել Երեւան: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կատարելու նպատակով իրականացվել է գերիների հերթական փոխանակում»,- ասել է Մուրադովը:

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների կատարած աշխատանքների արդյունքում Ռուսաստանի ՕՏՈՒ ինքնաթիռը Բաքու է տեղափոխել գերության մեջ գտնվող մեկ հոգու, եւ հինգ գերիներ վերադարձվել են Երեւան: Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահները հետագայում եւս կշարունակեն նպաստել եռակողմ համաձայնագրի անշեղորեն կատարմանը: