Խուլգումոյի փրկիչը. Բնակիչն իր ձեռքերով հավաքել է ամենագնաց մեքենա

Խուլգումոյի փրկիչը. Բնակիչն իր ձեռքերով հավաքել է ամենագնաց մեքենա

Նոր Խուլգումոն (Տամբովկա) գտնվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա լճի ափին: Ձմռանը գյուղի ճանապարհը հաճախ ծածկված է ձյունով, իսկ գարնանը՝ անձրեւոտ եղանակին, դժվար է անցնել ցեխի պատճառով:

Պողոս Մանուկյանը և նրա եղբայր Էդուարդը պատրաստել են բոլոր տեղանքային պայմաններում երթեւեկող տրանսպորտային միջոց, որը կարող է օգտագործվել ցանկացած եղանակին և օգնել գյուղացիներին, երբ ճանապարհը ծածկված է ձյունով:

Ամենագնացը հավաքվել է 2 ամսվա ընթացքում ՝ օգտագործելով «Ժիգուլի» մակնիշի մեքենայի պահեստամասեր: Ըստ Պողոսի, այս տարի շատ քիչ ձյուն էր, և ճանապարհը գրեթե միշտ բաց էր:

Այս տարի մինչ այժմ դժվարություններ չեն եղել: Երբ ձնաբուքը շաբաթներ շարունակ փակում է ճանապարհը, մեր նոր՝ ամենագնաց մեքենան օգնության է հասնում, որն ազատորեն անցնում է բոլոր ճանապարհներով:

Այս մասին ավելի մանրամասն՝ մեր տեսանյութում.