Ախալքալաքցի բռնցքամարտիկ, Վրաստանի հավաքականի անդամ, եվրոպական առաջնությունների հաղթող` Օթար Երանոսյանը, հունիսի 16-ին մեկնում է մրցակցության` Բաքու, որտեղ խաղարկվելու են 2016 թ.-ի Բրազիլիայում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրերը:
Ամառային Օլիմպիական խաղերը կայանալու են օգոստոս ամսին Բրազիլիայում, Ռիո դե Ժանեյրո քաղաքում: Օթար Երանոսյանի հետ Վրաստանի հավաքականը մեծ հույսեր է կապում: Եթե նա հաղթի, այդպիսով կստանա Օլիմպիական խաղերի ուղեգիր:
«Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիան և Սպորտի Նախարարությունը սպասելիքներ ունեն և մեծ հույսեր են կապում Օթար Երանոսյանի հետ: Նա համարվում է մեծահասակների տարիքում առաջատար: Մենք նույնպես հույս ունենք, որ նա կնվաճի Բրազիլիայի ուղեգիր», – ասում է բռնցքամարտի վաստակավոր մարզիչ` Ատոմ Էլիզբարյանը:
Օթար Երանոսյանը մրցում է 60 կգ. քաշայինների կարգում: Վրաստանի հավաքականից Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար Բաքու են մեկնում 6 բռնցքամարտիկ:
www.jnews.ge