Ողջ երկրում ակտիվորեն ընթանում է ուսուցիչների պարտադիր թեստավորում

Ողջ երկրում ակտիվորեն ընթանում է ուսուցիչների պարտադիր թեստավորում

Վրաստանի պետական ​​կրթական հաստատություններում, պետական ​​և մասնավոր դպրոցներում իրականացվում է ուսուցիչների և վարչական անձնակազմի պարտադիր համակարգված թեստավորում, ասված է ԿԳՄՍ նախարարության հայտարարության մեջ:

Գերատեսչությունը նշում է, որ փորձարկման գործընթացն ամբողջությամբ ապահովվում է պետության կողմից:

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, ամբողջ երկրի դպրոցների ուսուցիչների և դպրոցական անձնակազմի առնվազն 20 տոկոսի պարտադիր համակարգված «ՊՇՌ» ստուգումն իրականացվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ՝ առողջապահության նախարարության հետ մշակված արձանագրության հիման վրա: Իսկ մնացած աշխատակիցներն ստուգվում են արագ թեստով:

Պարտադիր թեստավորում ապահովելու համար դպրոցի ղեկավարությունը գրանցում է դպրոցի բոլոր աշխատողներին՝https://labour.moh.gov.ge/ հղումով, իսկ բժշկական լաբորատորիաների կողմից անձնակազմի թեստավորման գործընթացն իրականացնում է Աշխատանքի տեսչության վարչություն:

Հիշեցնենք, որ անվտանգ կրթական միջավայր ստեղծելու համար նախարարությունը թարմացրել է դպրոցների վերաբերյալ իր հանձնարարականները: Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, անհրաժեշտ է, որ V-XII դասարանների աշակերտները դպրոցական տարածքում շնչադիմակ կրեն: Դպրոցներն ապահովված են բոլոր անհրաժեշտ հիգիենիկ միջոցներով», – ասված է ԿԳՄՍ նախարարության հայտարարության մեջ:1tv.ge