Վրաստանի Եկամուտների ծառայությունը նախազգուշացնում է. Մարտի 1-ից հետո տուգանք՝ չմաքսազերծված մեքենաների համար։
Մաքսազերծման (растаможка) կամ վերաարտահանման ժամկետների խախտման համար մինչև 2020 թ. մայիսի 1-ը երկիր բերված մեքենաների տերերը յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար պետք է վճարեն 50 լարի:
Ավտոմեքենաների սեփականատերերը պարտավոր են մինչև մարտի 1-ը մեքենաները վերաարտահանման ուղարկել կամ մաքսային ընթացակարգեր անցնել, հակառակ դեպքում կտուգանվեն, հայտնում է Վրաստանի եկամուտների ծառայությունը:
Կորոնավիրուսային համաճարակի հետ կապված ՝ Վրաստանի ֆինանսների նախարարությունը, հիմնվելով կառավարությանն առընթեր միջգերատեսչական համակարգող խորհրդի առաջարկությունների վրա, մինչև 2020 թ. մայիսի 1֊ը Վրաստան ներմուծված մեքենաների մաքսազերծման ժամկետը երկարացրեց մինչև 2021 թ. Մարտի 1-ը։
Այսպիսով, երկիր ներկրված մեքենաների տերերին այս ընթացակարգի համար նախատեսված էր առնվազն ինը ամիս ՝ սահմանված երկուսի փոխարեն:
«Մինչև մարտի 1-ը մեքենայի սեփականատերը պարտավոր է իրականացնել վերաարտահանման կամ այլ մաքսային ընթացակարգեր մինչև 2020 թվականի մայիսի 1-ը Վրաստան ներմուծված մեքենայի համար»։
Այս մասին ասված է Եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, վարչությունը հիշեցնում է, որ յուրաքանչյուր ժամկետանց օրվա հայտարարագրման վերջնաժամկետը խախտելու դեպքում տուգանքը կկազմի 50 լարի, և անհրաժեշտ կլինի մեկ ամսվա ընթացքում մաքսային ընթացակարգեր անցնել:
Եթե դա տեղի չունենա, մեքենայի սեփականատերը կտուգանվի մաքսազերծված գումարի կրկնակի չափով: