Ավարտվեց Արտաշես Մարկոսյանի հիշատակին նվիրված երիտասարդական ֆուտբոլային մրցաշարը

Ավարտվեց Արտաշես Մարկոսյանի հիշատակին նվիրված երիտասարդական ֆուտբոլային մրցաշարը

Հունիսի 15-16-ին ՛՛Վլադիմիր և Գայոս Ղարսլյաններ՛՛ եղբայրների անունը կրող մարզադաշտում մեկնարկեց թվով երկրորդ երիտասարդական ֆուտբոլային մրցաշարը` նվիրված Արտաշես Մարկոսյանի հիշատակին:

Այս տարի ֆուտբոլային մրցաշարին մասնակցեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի 10 թիմ:

Հունիսի 16-ին կայացան մրցաշարի եզրափակիչ խաղերը: Եզրափակչում հաղթեց Նինոծմինդայի թիմը՝ պարտության մատնելով Ղաուրմայի թիմին 7:1 հաշվով: Արդյունքում Ղաուրմայի թիմը գրավեց երկրորդ, իսկ Գանձայի թիմը՝ երրորդ տեղը:
Մրցանակային տեղեր գրաված թիմերը ստացան մեդալներ և փախանցիկ գավաթ:

Մրցաշարը կազմակերպել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակույթի, սպորտի, կրթության և հուշարձանների պահպանության ծառայությունը և ֆինանասավորվել Արտաշես Մարկոսյանի որդու՝ Խաչատուր Մարկոսյանի կողմից:
Մանրամասների մասին մեզ պատմեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի սպորտի բաժնի ղեկավար Վահե Իրիցյանը.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting