Քոբուլեթիում սեռական ոտնձգության փաստով ՆԳՆ-ի աշխատակիցները 23-ամյա երիտասարդին ձերբակալել են նրանից հետո, երբ 14-ամյա անչափահասը ինքնասպանություն է գործել: Աղջկա ինքնասպանության մասին տեղեկությունը տարածել են երեկ՝ փետրվարի 10-ին:
Երեկ, մահացած դեռահասի պապը լրագրողների հետ զրույցում նշում է, որ ընտանիքը լսել է սեռական բռնության մասին երկու ամիս առաջ, իսկ դեպքը տեղի է ունեցել անցած ամռանը:
«Այն ժամանակ նա տասներեք ու կես տարեկան էր: Չգիտեմ, սպառնում էր, թե ինչն էր պատճառը: Երեխան ոչինչ չէր ասում: Լսեցինք միայն այն ժամանակ, երբ նա երկրորդ անգամ է այցելել երեխայիս՝ վեց ամիս անց», – լրատվամիջոցների մոտ ասում է երեխայի պապը:
Գյուղի դպրոցի տնօրենի խոսքով ՝ սոցիալական աշխատողն աշխատել է աղջկա հետ և վերջին այցը կատարել է փետրվարի 4-ին: Իսկ պետական խնամքի գործակալությունից գրել են, որ երեխայի հետ հոգեբանը չի աշխատել:
Ըստ ծանոթների, աղջկա հայրը մահացած է, իսկ մայրն աշխատում է Թուրքիայում:
Փետրվարի 10-ին, Ներքին Գործերի Նախարարությունը հայտնում էր, որ ոչ միայն ձերբակալություն, այլ նաև հետաքննություն չէր սկսվել:
ՆԳՆ-ի կողմից, այսօր ՝ փետրվարի 11-ին տարածված տեղեկատվության համաձայն, ձերբակալվածը մեղադրվում է տասնվեց տարեկանը չլրացած մարդու հանդեպ սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 140 հոդվածով:
Հանցանքը նախատեսում է 7-ից 9 տարի ազատազրկում:tv9nevs.ge