
Այսօր՝ փետրվարի 12 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի որոշ գյուղեր կմնան առանց էլեկտրական հոսանքի: 13:00 -ից մինչեւ 18:00 -ն ընկած ժամանակահատվածում հոսանքազրկվելու են հետեւյալ գյուղերը՝ Հեշտիա, Օրոջալար, Թորիա, Ղաուրմա, Ուչմանա:
Մենք հեռախոսազրույց ունեցանք Նինոծմինդայի Energo-Pro Georgia ընկերության աշխատակցի հետ, ով նշեց, որ տվյալ գյուղերում տարվելու են վերականգնողական եւ Էլէկտրական սյուների տեղադրման աշխատանքներ, որոնք ավարտելուց հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: