Վրաստանի միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, փետրվարի 13-ից 14-ը Վրաստանում եղանակը կվատթարանա:
Գերատեսչության փոխանցմամբ, հիմնականում Արևմտյան Վրաստանում, Շիդա Քարթլիում, երկրի լեռնային և բարձրալեռ շրջաններում սպասվում է անձրև, ձյուն: Կփչի արևմուտքի ուղղությամբ ուժգին քամի, կլինի ձնաբուք, իսկ ծովում՝ 5-6 բալ փոթորիկ:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, սպասվող ուժգին տեղումները հնարավոր է դառնան գետերի մակարդակի բարձրացման, բարձրալեռ շրջաններում սողանքի և ձնահյուսի պատճառ: