Վրաստանի վարչապետը չի պատրաստվում հրաժարական տալ. «Չե՞ք տեսնում, որ ես նոր եմ եկել», – ահա թե ինչպես է Գիորգի Գախարիան պատասխանել լրագրողներին իր հնարավոր պաշտոնանկության մասին:
Վրացական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել այն մասին, որ Գախարիան, ամենայն հավանականությամբ, պաշտոնանկ կարվի, իսկ նրան կփոխարինի իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
«Մեկ ու կես տարի ես լսում եմ. Երբ ես դու հեռանում, այսօ՞ր: Վա՞ղը: Թե՞ գուցե երեկ ես գնացել: Չե՞ք տեսնում, որ ես նոր եմ գալիս: Սա սովորական բամբասանք է, որն արդեն ձանձրալի է: Ի վերջո, կարող եք խոսել ինչ-որ հետաքրքիր, բովանդակալից բանի մասին: Մեկուկես տարի քանի անգամ եմ հայտնվել լրագրողների հետ դեմ առ դեմ, նույնքան անգամ հարցրել եք ինձ, երբ կգնամ թոշակի: Սա արդեն ծիծաղելի է», – ասել է Գախարիան:
Վարչապետի պաշտոնանկության մասին լուրերը հերքել է նաեւ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: Ինչպես նա ասել է լրագրողներին, կառավարությունում կադրային էական փոփոխություններ չեն նախատեսվում:
«Այս խոսակցությունները ծառայում են միայն մեկ նպատակի` հասարակության մեջ ինչ-որ կերպ անհանգստություն սերմանել և, որ թիմում ինչ-որ բան այն չէ: Միևնույն ժամանակ, ես հավաստիացնում եմ ձեզ, որ բացարձակապես ոչինչ չի պատահել: Քայքայիչ ընդդիմությանը հետաքրքրում է, որ կայունություն չկա երկրում», – ասել է Ղարիբաշվիլին: