Երկրաշարժ Հայաստանում. Ցնցումները զգացվել են նաեւ Նինոծմինդայի մունիցիպալիտետում

Երկրաշարժ Հայաստանում. Ցնցումները զգացվել են նաեւ Նինոծմինդայի մունիցիպալիտետում

Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 11:29-ին գրանցվել է Երեւան քաղաքից 8 կմ հարավ-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը։

Երկրաշարժը զգացվել է Երեւան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում`  3-4 բալ ուժգնությամբ:

Ցնցումները զգացվել են նաեւ Նինոծմինդայի մունիցիպալիտետում: