Երեւանում այսօր` փետրվարի 13- ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով վնասվել են որոշ շենքեր ու շինություններ: Մասնավորապես, վնասվել են «Փեթակ» մեծածախ առեւտրի կենտրոնի տաղավարները, ջարդվել են ջահեր ու ապակիներ:
Տեղեկություններ կան բնակելի շենքերի փոքր վնասների մասին ՝ պատերի ճաքեր, կոտրված ապակիներ:
Երկրաշարժի արդյունքում Երեւանի բնակելի շենքերում առաջացել են ճաքեր:
Մարդիկ շենքերից դորս են եկել փողոց:
Հայաստանում գրանցված երկրաշարժի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանի Արաբկիր վարչական շրջանի շենքերից մեկում։
Ստորգետնյա ցնցման հետևանքով Կոմիտասի պողոտայի շենքերից մեկում վերևի հարկերից տուֆ քարեր են թափվել։
Դրանք ընկել են շենքի տակ կայանված ավտոմեքենանների վրա։ Մեքենաներից մեկը վնասվել է, կոտրվել են պատուհանների ապակիները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նախնական տվյալներով ավերածություններ չունենք: Երեւանի Էրեբունի համայնքում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել: Մի քանի տեղերում երեսպատման սալիկներ են ընկել: Նախնական տվյալներով տուժածներ չկան:
Երկրաշարժի էպիկենտրոնը նախնական տվյալներով Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:
Ցնցումները զգացվել են նաեւ Նինոծմինդայի մունիցիպալիտետում:
«Շանթի» տեսախցիկն արձանագրել է երկրաշարժի պահը.