Ռեստորանները վերսկսում են բացօթյա գործունեությունը

Ռեստորանները վերսկսում են բացօթյա գործունեությունը

Փետրվարի 15-ից Վրաստանում վերացվել են մի շարք սահմանափակումներ:

Բացօթյա սրճարաններն ու ռեստորանները վերսկսել են իրենց աշխատանքը:

Այս ոլորտի ներկայացուցիչներն իրենք էլ թերահավատորեն են վերաբերվում այս նորամուծությանը, քանի որ շատ օբյեկտներ հնարավորություն չունեն վերսկսելու աշխատանքը բաց տարածքներում:

«Գոյություն ունեցող ռեստորաններից միայն 25% -ը հնարավորություն ունեն բաց տարածությունում աշխատել, սա անիմաստ է», – ասել է Վրաստանի ռեստորանների ասոցիացիայի հիմնադիր Շոթա Բուրջանաձեն` «Ռուսթավի 2» հեռուստաալիքին:

Ռեստորանների տերերի խոսքով ՝ հանգստյան օրերին հասարակական սննդի օբյեկտների աշխատանքի արգելքը լուրջ հարված է իրենց համար: