2021-ի բյուջեն ու կատարվելիք վերանորոգման աշխատանքները
2021 թ.-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարբեր գյուղերում կիրականացվեն հետևյալ շինաշխատանքները.
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի և Զինվորական ծառայության ավտոտնակների կառուցում: Հատկացված գումարը 60,000 լարի է
Դիլիֆ գյուղում ջրահեռացման ջրանցքների կառուցում՝ 15 000 լարի
Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցների վերականգնում, ջեռուցման համակարգի տեղադրում`100,000 լարի
Սաթխա գյուղի մարզադահլիճում ջեռուցման համակարգի տեղադրում՝ 35,000 լարի
Հեշտիա գյուղի ջրահեռացման ջրանցքները մաքրելու համար` 10 000 լարի։ Մինի մարզադաշտի կառուցման և վերականգնման համար հատկացվել է 112 000 լարի
Գանձա գյուղի մանկապարտեզի վերանորոգման համար տրամադրվում է 7500 լարի։ Գյուղի մանկապարտեզում ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքներին հատկացվել է 30 000 լաի
45 000 լարի է հատկացվել Նինոծմինդայի մունիցիպալիտետում խաղահրապարակի զարգացման համար
Վարչական շենքի վերականգնման և բարեկարգման համար տրամադրվում է 20 000 լարի: