
Փրկարարները Թբիլիսիում, Քուռ գետից կնոջ են դուրս բերել: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում:
«Ներքին գործերի նախարարության հանրային անվտանգության կառավարման «112» կենտրոն գրանցվել է տեղեկություն, որ Թբիլիսիում, Դիդուբեի կամրջի հարակից տարածքում, Քուռ գետում կին էր գտնվում և նրան անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը:
Տեղում կարճ ժամանակում հայտնվել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները: Փրկարարական խմբերի ժամանակին արձագանքման շնորհիվ հաջողվել է կնոջը ջրից դուրս բերել:
Կինը կոնտակտային էր: Նա շտապ օգնության խմբի կողմից տեղափոխվել են բժշկական հաստատություն»,- հայտարարում են գերատեսչությունում:1tv.ge